Հայաստանում 2026-ին կանցկացվի նոր ձևաչափով Եվրատեսիլ
2026 թվականին «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը տեղի կունենա Հայաստանում։ Դասական երաժշտության մրցույթը նախատեսված է 12-21 տարեկան պատանիների համար:Այս մասին հայտնել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշում է. «Մեզ համար մեծ պատիվ է «Եվրատեսիլի» հենց այս ձևաչափը՝ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը», հյուրընկալել Հայաստանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունը ջանք չեն խնայելու, որպեսզի 2026 թվականին Հայաստանը դառնա դասական երաժշտության կենտրոն: Սիրով կսպասենք շնորհալի պատանի երաժիշտներին մեր երկրում»:
Հայաստանն այս մրցույթում առաջին անգամ ներկայացրել է քանոնահար Նարեկ Կազազյանը 2012 թվականին։ Հաջորդ մասնակցությունն ունեցել ենք 12 տարի անց՝ 2024 թվականին. Հայաստանը ներկայացրել է հոբոյահար Հայկ Հեքեքյանը։ «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ սկսած 1982 թվականից։ 2026 թվականին Հայաստանը կլինի մրցույթը հյուրընկալող երկիրը։
««Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը» տաղանդի և ստեղծարարության հրաշալի հարթակ է, որը երաժշտության միջոցով միավորում է մարդկանց,- ասում է Եվրոպական հեռարձակողների միության մեդիայի տնօրեն և գլխավոր տնօրենի տեղակալ Ժան Ֆիլիպ դե Տենդերը: – Մենք ուրախ ենք, որ Հայաստանը 2026 թվականի հյուրընկալող երկիրն է, և անհամբեր սպասում ենք այս հիանալի միջոցառման շրջանակում մեր համատեղ աշխատանքին»:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ով էր ջնջում զոհված հերոսների նկարները. ՆԳՆ
ԶԼՄ-ներում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է մի կին ներկում Երևանի Պուշկինի փողոցի շենքերից մեկին պատկերված 44-օրյա պատ...
Վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու. նոր փոփոխություններ
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հ...
Ի ՞նչ եղանակ սպասել վաղվանից. կտրուկ փոփոխություններ կլինեն
Հանրապետության տարածքում`Հոկտեմբերի 17-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 17-ին,...
Բիլ Գեյթսը արհեստական բանականության վտանգը համեմատել է միջուկային զենքի սպառնալիքի հետ
Արհեստական բանականությունից եկող վտանգը համազոր է միջուկային և կենսաբանական զենքերից բխող վտանգին, կարծիք է հայտնել միլի...