Դա որոշակի հարցեր է առաջացնում․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային Անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերին:
Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը՝ նշելով, որ ներկա պայմաններում խաղաղության պայմանագրի ստորագրման պատմական հնարավորություններ կան:
Ալիևը՝ նշելով, որ հենց Ադրբեջանն է խաղաղության պայմանագրի և դրա հիմքը կազմող հինգ սկզբունքների նախաձեռնողը, ընդգծել է, որ երկիրն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին:
Ալիևի խոսքով՝ այն փաստը, որ Հայաստանը 70 օր անց ուղարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ իր վերջին առաջարկները, «որոշակի հարցեր է առաջացնում այդ երկրի՝ գործընթացն առաջ մղելու մտադրության վերաբերյալ»:
Ալիևը ևս մեկ անգամ հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտն «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի սահմանադրորեն ամրագրված տարածքային պահանջներն են»։ Նա նշել է՝ Ադրբեջանն այսուհետ ևս շարունակելու է վճռական քայլեր ձեռնարկել գործընթացն առաջ մղելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները նաև 2-րդ գիծն են կահավորել․ MediaHub
Օրերս համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Տեղ-Արավուս գյուղերի ձորակի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն-հե...
Ստիպված ենք եղել դրան համաձայնվել, որ 30-ից ավելի գերի վերադառնա ՀՀ․ Սիմոնյան
COP29-ին մասնակցելու որոշում դեռ չունենք, պետք է քննարկենք, հասկանանք՝ ինչի համար ենք մեկնելու, ինչ է տալու դա ՀՀ-ին, ին...
Անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում ՀՀ դեսպան
Իրանում Հայաստանի դեսպանը ներկայացրել է Թեհրանի և Երևանի տարբեր քաղաքական, տնտեսական և էներգետիկ ոլորտներում և նշել. «Հա...
Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանն այդ կանոնակարգը չի վարերացնի․ հարց՝ փոխվարչապետին
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման գործընթացը սինխրոն ընթանում է: Այս մասին այս...