Իսրայելն անվտանգության հրատապ նիստ է հրավիրել. Նեթանյահու
Իսրայելի անվտանգության կաբինետն այսօր նիստ կանցկացնի, որը տեղի կունենա երեկոյան։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թերթը: Քիչ առաջ հրապարակում եղավ, որ նիստը տեղի կունենա Երևանի ժամանակով՝ ժամը 18:30-ին:
Հիշեցնեմ, որ շաբաթ օրն Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել էր, որ երեք անօդաչու թռչող սարք է արձակվել Լիբանանից, որոնցից երկուսը որսացել են, իսկ մեկը հարվածել է Կեսարիայի տարածքում գտնվող շենքին, որը ներառում է վարչապետի առանձնատունը։
Ավելի ուշ Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի հարձակման թիրախը եղել է Նեթանյահուի նստավայրը, որտեղ հարվածի պահին ներկա չեն եղել ո՛չ վարչապետը, ո՛չ նրա կինը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն և իր կնոջը վերացնելու փորձի մեջ և դա անվանել «ահռելի սխալ»։ Այս մասին գրում է РИА Новости–ն:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ հետախուզության 2 գաղտնի զեկույցներ են հրապարակվել. Իսրայել-Իրան պատերա՞զմ է սպասվում
Այսօր սոցիալական ցանցերում հրապարակվել են ամերիկյան հետախուզական ծառայությունների երկու գաղտնի զեկույցների պատճենները, ո...
ՀԷՑ-ում կոռուպցիոն շղթա են հայտնաբերել. «Հրապարակ»
«Մի շարք պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներ երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների հետ ՀԷՑ-ի գնումների ոլորտն են քն...
Ամերիկան գիտի, թե երբ Իսրայելը կպատասխանի Իրանին. Բայդեն
ԱՄՆ-ին հայտնի է, թե երբ և ինչպես է Իսրայելը մտադիր պատասխանել Իրանին հրթիռային հարվածի համար: Այս մասին Գերմանիայից մեկն...
Ռուսաստանի հետ ճանապարհը Հայաստանով ավելի շահավետ է, քան Ադրբեջանով. իրանցի մասնագետ
Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար Իրանին ավելի ձեռնտու է օգտագործել Հայաստանի տարածքով անցնող երթուղին։ Այս մասին Sput...