Ամերիկան գիտի, թե երբ Իսրայելը կպատասխանի Իրանին. Բայդեն
ԱՄՆ-ին հայտնի է, թե երբ և ինչպես է Իսրայելը մտադիր պատասխանել Իրանին հրթիռային հարվածի համար: Այս մասին Գերմանիայից մեկնելուց առաջ լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն պատկերացում ունի, թե ինչպիսին կլինի Իսրայելի պատասխանը և երբ համապատասխան միջոցներ կձեռնարկի, Բայդենը պատասխանել է. «այո և այո»: Ընդ որում, նա հրաժարվել է հրապարակել այդ տեղեկությունները։
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանը զանգվածային հրթիռային հարված է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ, «Հեզբոլլահ» շարժումների ղեկավարության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առանցքային անձանց սպանություններին: Թեհրանում հայտարարել են, որ հրթիռների 90 տոկոսը հաջողությամբ խոցել են նախատեսված թիրախները, սակայն Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել, և դրանց մեծ մասը որսված է: Իսրայելի գլխավոր շտաբը խոստացել է պատասխանել հարձակմանը։ Հոկտեմբերի 15-ին Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտը խոստացել էր, որ շուտով Իրանը կհարձակվի, և դա կդառնա «ճշգրիտ և մահաբեր պատասխան»:
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ-ում կոռուպցիոն շղթա են հայտնաբերել. «Հրապարակ»
«Մի շարք պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներ երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների հետ ՀԷՑ-ի գնումների ոլորտն են քն...
Ռուսաստանի հետ ճանապարհը Հայաստանով ավելի շահավետ է, քան Ադրբեջանով. իրանցի մասնագետ
Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար Իրանին ավելի ձեռնտու է օգտագործել Հայաստանի տարածքով անցնող երթուղին։ Այս մասին Sput...
ԱՄՆ հետախուզության 2 գաղտնի զեկույցներ են հրապարակվել. Իսրայել-Իրան պատերա՞զմ է սպասվում
Այսօր սոցիալական ցանցերում հրապարակվել են ամերիկյան հետախուզական ծառայությունների երկու գաղտնի զեկույցների պատճենները, ո...
Իսրայելն անվտանգության հրատապ նիստ է հրավիրել. Նեթանյահու
Իսրայելի անվտանգության կաբինետն այսօր նիստ կանցկացնի, որը տեղի կունենա երեկոյան։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post...