ԱՄՆ հետախուզության 2 գաղտնի զեկույցներ են հրապարակվել. Իսրայել-Իրան պատերա՞զմ է սպասվում

Այսօր սոցիալական ցանցերում հրապարակվել են ամերիկյան հետախուզական ծառայությունների երկու գաղտնի զեկույցների պատճենները, որոնք վկայում են ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր հարվածին Իսրայելի նախապատրաստության մասին:


Ըստ այդ փաստաթղթերի՝ Իսրայելն ակտիվորեն զբաղվում Է բալիստիկ հրթիռների պատրաստմամբ և իր ռազմաօդային ուժերի լայնածավալ գաղտնի վարժանքների անցկացմամբ: Ամերիկյան հատուկ ծառայություններից մեկի կազմած առաջին զեկույցը հայտնում է, որ հոկտեմբերի 8-ից իսրայելցի զինվորականները սկսել են աշխատել «օդ-երկիր» դասի բալիստիկ հրթիռներով:



Հատուկ ուշադրություն է դարձվում երկու տեսակի հրթիռներին, որոնք պայմանականորեն նշանակված են «Golden Horizon» և «Rocs», որոնց մասին քիչ բան է հայտնի: Փաստաթղթում նշվում է, որ արձանագրվել է առաջին տիպի 16 և երկրորդ տիպի 40 հրթիռների տեղաշարժ, ինչը մտահոգություն է առաջացնում Վաշինգտոնում: Բացի այդ, զեկույցում խոսվում է իսրայելական անօդաչու թռչող սարքերի ակտիվության և Իսրայելի ռազմաօդային ուժերի մասշտաբային զորավարժությունների մասին, որոնք անցկացվել են հոկտեմբերի 15-16-ը:


Ռազմական գործողությունները ներառում էին օդում վերալիցքավորման փորձարկում եւ չճանաչված հրթիռային համալիրների տեղափոխում «Ռամոն» եւ «Ռամատ-Դավիդ» ավիաբազաներ։


Վերլուծաբաններն այս զորավարժությունները մատնանշում են որպես խոշոր ռազմական գործողության Իսրայելի նախապատրաստման ակնհայտ նշան:


Երկրորդ զեկույցը, որը կազմել Է ԱՄՆ-ի երկրատարածական հետախուզության ազգային գործակալությունը (NGA), նույնպես հաստատում է Իրանին հարված հասցնելու նախապատրաստման կասկածները:


Փաստաթղթում ասվում է իսրայելական անօդաչուների ակտիվության շարունակման մասին, որոնք հետախուզական տվյալներ են հավաքում ոչ միայն Իրանում, այլև տարածաշրջանի այլ երկրներում: Զեկույցում նշվում է նաև, որ հոկտեմբերի 1-ին տեղակայված իսրայելական «Իերիխոն» հրթիռային համալիրները շարունակում են գտնվել իրենց դիրքերում, ինչը վկայում է սպառնալիքի դեպքում պաշտպանությանը պատրաստ լինելու մասին:


Չնայած այս բոլոր նախապատրաստություններին, ԱՄՆ հետախուզական ծառայությունները չեն հայտնաբերել նշաններ, որոնք ցույց են տալիս, որ Իսրայելը պատրաստ է միջուկային զենք կիրառել:


Սակայն հենց այն փաստը, որ նման զեկույցները հայտնվում են հանրային տիրույթում, բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Ռազմական վերլուծաբանները մի քանի վարկածներ են առաջ քաշում գաղտնի տեղեկատվության արտահոսքի վերաբերյալ։


Առաջինը և ամենապարզն իրական արտահոսքն է, որն անակնկալ և տհաճություն է դարձել ամերիկյան իշխանությունների համար։


Այնուամենայնիվ, կա ավելի հավանական բացատրություն դա կարող էր կանխամտածված «արտահոսք» լինել, որի նպատակն էր նախազգուշացնել Իսրայելի ղեկավարությանը, որպեսզի ավելորդ ինքնավստահություն չդրսևորի եւ ցույց տալ, որ ԱՄՆ-ն տեղյակ է Իսրայելի բոլոր ծրագրերի մասին։



Երրորդ վարկածը ապատեղեկատվություն է, որը կարող է մաս կազմել ԱՄՆ-Իսրայել համատեղ գործողությանը, որի նպատակն է մոլորեցնել Իրանին Իսրայելի իրական մտադրությունների վերաբերյալ: