ՀԷՑ-ում կոռուպցիոն շղթա են հայտնաբերել. «Հրապարակ»
«Մի շարք պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներ երեկ ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների հետ ՀԷՑ-ի գնումների ոլորտն են քննարկել։ Կառավարությունում դիտարկել են այս ոլորտը եւ, ըստ «Հրապարակ» թերթի աղբյուրի, կոռուպցիոն շղթա հայտնաբերել․ գնումներին մասնակից ընկերությունների մեծ մասը փոխկապակցված է ՀԷՑ-ի ղեկավար պաշտոնյաների հետ, ուստի որոշել են փոփոխություններ կատարել գնումների գործընթացում: Փոխել նաեւ օրենքը, սահմանել, որ ՀԷՑ-ում անգամ բաժնի պետերի հետ փոխկապակցված որեւէ կազմակերպություն չի կարող մասնակցել գնումների գործընթացին։
Երեկվա քննարկմանը մասնակցել են տարածքային կառավարման փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը, ՀԾԿՀ-ից եւ այլ պատկան գերատեսչություններից ներկայացուցիչներ։
Հիշեցնենք․ վերջին շրջանում Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից կառավարվող ՀԷՑ-ը հայտնվել է իշխանության ուշադրության ներքո:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի հետ ճանապարհը Հայաստանով ավելի շահավետ է, քան Ադրբեջանով. իրանցի մասնագետ
Ռուսաստանի հետ կապ հաստատելու համար Իրանին ավելի ձեռնտու է օգտագործել Հայաստանի տարածքով անցնող երթուղին։ Այս մասին Sput...
Ամերիկան գիտի, թե երբ Իսրայելը կպատասխանի Իրանին. Բայդեն
ԱՄՆ-ին հայտնի է, թե երբ և ինչպես է Իսրայելը մտադիր պատասխանել Իրանին հրթիռային հարվածի համար: Այս մասին Գերմանիայից մեկն...
ԱՄՆ հետախուզության 2 գաղտնի զեկույցներ են հրապարակվել. Իսրայել-Իրան պատերա՞զմ է սպասվում
Այսօր սոցիալական ցանցերում հրապարակվել են ամերիկյան հետախուզական ծառայությունների երկու գաղտնի զեկույցների պատճենները, ո...
Իսրայելն անվտանգության հրատապ նիստ է հրավիրել. Նեթանյահու
Իսրայելի անվտանգության կաբինետն այսօր նիստ կանցկացնի, որը տեղի կունենա երեկոյան։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post...