Բաքվի դատարանը երկարաձգել է Ռուբեն Վարդանյանի կալանքը
Բաքուն երկարաձգել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Վարդանյանը կալանքի տակ է պահվում արդեն ավելի քան 1 տարի։
Ադրբեջանում Վարդանյանին մեղադրում են ահաբեկչության ֆինանսավորման, օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեությանը մասնակցելու և Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Բաքվի դատարանը 4 ամսով երկարաձգել էր Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի և Արցախի` մյուս ձերբակալված նախկին պաշտոնյաների կալանքի ժամկետը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի ու Թուրքիայի պայմանավորվածությունը
Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ Այ...
Freedom House-ի կոչը՝ Հայաստանի կառավարությանը
Freedom House իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց «Միջամտություններ 2024 թվականին ԵԱՀԿ Վարշա...
Սիմոնյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին
Չի կարելի քննչական կոմիտեի ղեկավարին՝ ուժային կառույցի ղեկավարին վիրավորել, անարգել, որովհետև կառույցն ինքնին շատ բարդ և...
Այդպես լիներ՝ պետք է բոլորս դանակն առնենք՝ Աղազարյանին դանակահարենք․ Քոչարյան
Երեկ տեղի ունեցած անախորժության փոքր կտորը լրատվամիջոցները վերցրեցին և այդ 7 ժամվա միջից առանձնացրեցին՝ մեր հասարակությա...