Արդարադատության նախարարը պետք է ՔՊ-ից լինի․ Հակոբ Ասլանյան
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի պահվածքը ընդունելի չէ, խորհրդարանում նման իրավիճակ չպետք է ստեղծել: Այս մասին 24News-ի եթերում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Անդրադառնալով Քյարամյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք նախաձեռնելու և խորհրդարանի կողմից նրա պահվածքին գնահատական տալու մասին խոսակցություններին, պատգամավորն ասաց, եթե ստորագրահավաք լինի, իր խղճի մտոք կգործի, թույլ չի տա, որ ԱԺ պատգամավորի արժանապատվությանը կպնեն։
«Հովիկ Աղազարյանն իմ ընկերն է, ճիշտ չի լինի, որ Քյարամյանի դեմ ես ստորագրահավաք սկսեմ, բայց փաստ է, որ հասարակությունը դժհոգ է կոմիտեի ղեկավարի աշխատանքից»,-նշել է պատգամավորը:
Խոսելով արդարադատության նախարարի թեկնածուների մասին, Ասլանյանն ասաց, որ իր կարծիքով, նախարարը պետք է լինի իրենց թիմից, որպեսզի պատգամավորները կարողանան վերահսկել ու պահանջել.
«Ես կողմ եմ, որ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը դառնա նախարար, կարևոր է, որ ոլորտի ղեկավարը նաև լավ մենեջեր լինի»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ խոսնակը հակադարձում է Բաքվից հնչող մեղադրանքներին
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվից հնչող մեղադրանքներին։ -Տիկի՛...
Ուկրաինան դիտարկում են միջուկային զինանոցի վերականգնման հնարավորությունը
Ուկրաինայի իշխանությունները լրջորեն դիտարկում են միջուկային զինանոցի վերականգնման հնարավորությունը: ԱՅս մասին, հղու...
Այսօր ես Հայաստանի ապագայի մասին շատ ավելի լավատես եմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող «Ռենդերֆորեսթ» ընկերությ...
Քննարկվել է դեպի Նախիջևան երկաթգծի կառուցումը
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևանը երկաթգծի կառուցումը: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է...