Ադրբեջանի հետ հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունները ծանր են տարել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ժնևում նախատեսված ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել:
Շվեյցարիայում Միջխորհրդարանական միության վեհաժողովին մասնակցող Ալեն Սիմոնյանը Միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ բողոքել է, որ չնայած ադրբեջանցի գործընկերոջ հետ 3 օր շարունակ շփումներ է ունեցել Ժնեւ այցի նախօրեին Դուշանբեում անցկացված վեհաժողովի ժամանակ, սակայն նա անգամ չի ակնարկել հանդիպման չեղարկման մասին․ «հայկական կողմն այդ մասին իմացել է միայն Ժնեւ ժամանելուց հետո՝ կազմակերպության քարտուղարությունից»:
Չունգոնգը մխիթարել է, որ ադրբեջանական կողմը չի համարում շփումների պատուհանը փակված:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև Ժնևում նախատեսված հանդիպումը չեղարկվել էր:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը անվտանգության նիստ է անցկացնում. պատրաստվում են հարվածել Իրանին
Այս պահին ընթանում է Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետի նիստը։ Այս մասին հայտնել է The Jerusalem Post թեր...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է&n...
Ի՞նչ է ասել Բայդենը Փաշինյանին իր նամակում. մանրամասներ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, նշված է....
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը:Իրանական ՀՕՊ համ...