ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դաշինքի հրամանատարության ռազմավարական պլանավորման և քաղաքականության գծով շտաբի պետի տեղակալ, ԱՄՆ տիեզերական ուժերի գեներալ-մայոր Դևին Փեփերը։
«ՆԱՏՕ-ն իսկապես այլ կերպ է նայում պատերազմին, քան Միացյալ Նահանգները: Այստեղ մենք մտածում ենք եվրասիական մակարդակով հակամարտությունների մասին», - հայտարարել է նա: Նույնիսկ ուկրաինական հակամարտության համատեքստում դաշինքը «պետք է մտածի գլոբալ պայքարի մասին»։
Գեներալը նաև հավելել է, որ, իր կարծիքով, դաշինքը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ պոտենցիալ ուղիղ բախման։
Փեփերը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է «էկզիստենցիալ սպառնալիք» ներկայացնել Հյուսիսատլանտյան դաշինքի համար, ինչպես նաև փորձում է ազդել կազմակերպության անդամ երկրների վրա, այդ թվում՝ իբր ընտրություններին միջամտելու փորձով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ո ՞վ է պատասխանատու Փաշինյանի անհարմար կադրերի համար
Կրեմլի լրագրողները և Պեսկովի մամուլի քարտուղարը պարտավոր են բացատրել, թե ինչու են դիտավորյալ լուսանկարներ հրապարակվել եր...
Իրանը հայտարարություն է արել
Իրանի Քաղավիացիայի կազմակերպության խոսնակը հայտարարել է, որ այսօր երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ից մինչև առավոտ...