ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեժ վեճ Քոչարյանի և Քյարամյանի միջև

Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը ցանկացավ կրկին անարձագանք չթողնել ՔՊ–ականի քննադատությանը, սակայն ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը թույլ չտվեց Քյարամյանին արձագանքել.


«Ուրեմն ես չեմ մասնակցի այս քննարկմանը»,- ասաց Քյարամյանը։


Քոչարյանն էլ իր հերթին նշեց. «Ձեր խնդիրն է։ Դուք վերլուծեք թե ինչ տեղի ունեցավ»։


Հիշեցնենք, որ քիչ առաջ Ազգային ժողովում սկանդալ տեղի ունեցավ, վիճաբանություն և նույնիսկ քիչ էր մնացել քաշքշուկ տեղի ունենար ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Արգիշտի Քյարամյանի միջև։ «Էս երկրի երեսին չկա էնպիսի մեկը, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողել»,–ԱԺ—ում ասաց քննչական կոմիտեի նախագահը` ի պատասխան ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթի, որն ասում էր` կալանքը մի օգտագործեք որպես ճնշման միջոց։


Երբ ասում ենք, որ կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց, հո անտեղի չե՞նք ասում, ուրեմն մի բան գիտենք, ինչ-որ բան լսել ենք: ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:


«Ափսոս, պարոն Քյարամյանը գնաց: Նույնիսկ ինքը իրեն հայտնի մարդու միջոցով ինձ վրա է փորձել ճնշում գործադրել: Ճնշումը եղել է էն, որ պարոն Աղազարյանն այդ գործով շատ հետաքրքրված է: Տվյալ անձնավորությունը ասել է, որ պարոն Աղազարյանը բոլոր գործերով էլ շահագրգռված է; Չէ, ասել է՝ էդ գործով առավել շահագրգռված է: Պարոն Քյարամյան, 200 տարի պատգամավոր եմ, ամբողջ աշխարհը գիտի իմ ունեցվածքի մասին: Դուք այստեղ գեղեցիկ շատ կիրթ ձուով պատասխանում եք Լեւոն Քոչարյանի հարցին, ով ունի լիքը բիզնեսներ, իր եղբայրը էլի լիքը բիզնեսներ ունի: Էն սկսնակ բիզնեսներին հենց սկզբից մորթում ենք, որ չաճեն դառնան լեւոն Քոչարյաններ: Որքանո՞վ է դա ճիշտ: Դա ճիշտ չի:


Պարոն Քյարամյան, ես ձեզ հետ անձնական բան չունեմ: Որ ասում ենք՝ սպարտիվկայով եւ ավտոյի բանալին մատին ֆռռացնելով չի կարելի քննչական գործողություն իրականացնել, հո հավայի չե՞նք ասում: Դա ճնշման ձեւ է»,-ասաց նա: