ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես. Աղազարյանը՝ Քյարամյանին
«Եթե անունը չտվեցիր, ուրեմն ամենավերջին սրիկան ես»,- Աղազարյանը դիմել է Քյարամյանին:
Խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի ու ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև լարված իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի տղայի համար իրեն երկու անգամ միջնորդել են։
Աղազարյանին վրդովեցրել էր նաև Արգիշտի Քյարամյանի պահվածքը, երբ իր ելույթի ժամանակ ՔԿ նախագահը պատգամավորներից մեկին դիմել էր՝ «սև շորերով պատգամավոր»․
«Դուք դրա իրավունքը չունեք, նման բան ինչպե՞ս կարող եք թույլ տալ, պարոն Քյարամյան»,- ասաց Աղազարյանը՝ հորդորելով նաև կալանքը չօգտագործել որպես ճնշման միջոց․ «Դա շատ վտանգավոր է, որովհետև Դուք չեք լինի, ես կլինեմ, այդ ճնշման միջոցը կօգտագործեմ ուրիշ հարցեր լուծելու համար»։
Աղազարյանի ելույթից հետո արձագանքի իրավունքից օգտվեց Արգիշտի Քյարամյանը՝ հարց հնչեցնելով․ «Ինչպե՞ս կհրամայեք խոսել պարոն Քոչարյանի հետ։ Այս երկրի երեսին այդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել։ Եվ եթե եղել է այդպիսին, ուրեմն ես մեղմ արձագանք եմ ցուցաբերել»,- ասաց նա
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի առաջարկը Ալիևին. Խանդանյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թեժ վեճ Քոչարյանի և Քյարամյանի միջև
Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը ցանկացավ կրկին անարձագանք չթողնել ՔՊ–ականի քննադատությանը, սակայն ՀՀ ԱԺ պաշտպանությա...
Միրզոյանն ու Էրդողանը կհանդիպեն. ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում «3+3» հարթակի ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում կընդունի Հայաստանի...
Հայաստանը պատրաստ է այս ամիս ստորագրել խաղաղության պայմանագիրը
Հայաստանը պատրաստ է արդեն այս ամսվա ընթացքում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փ...