Արևշատ համայնքի ղեկավարն` ուսուցչի կողմից աշակերտների բերանները կպչուն ժապավենով փակելու մասին
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արարատի մարզի Արևշատ համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչը կպչուն ժապավենով դասապրոցեսի ընթացքում փակել է աշակերտների բերանները: 24News-ը կապ հաստատել Արևշատ համայնքի ղեկավար Ստեփան Նիկոլյանի հետ, վերջինս հերքել է շրջանառվող տեղեկատվությունը. «Սխալ տեղեկատվություն է, նման բան չկա: Ես ճանաչում եմ այդ ուսուցչին, ինքը ինձ 10 տարի դաս է տվել, շատ լավ ուսուցիչ է: Ու ինչ էլ ասում են հաստատ սխալ է եղել»:
ՀՀ ՆԳՆ-ի նշել են, որ այո´, հաղորդում ստացել են և նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե:
Հիշեցնենք` Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժամի ընթացքում կպչուն ժապավեն է կպցրել աշակերտների բերաններին: