Պատրաստ եմ մեռնել Պուտինի հետ. Սթիվեն Սիգալ
Ամերիկյան մարտաֆիլմերի աստղ, այկիդոյի վարպետ, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հումանիտար հարաբերությունների հարցերով ՌԴ ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Սիգալը հայտնել է, որ Ուկրաինայում ՌԴ-ի սկսած հատուկ ռազմական գործողության սկզբում նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում պատրաստակամություն է հայտնել մեռնել հանուն նրա և Ռուսաստանի։
«Ես Մերձավոր Արևելքում էի, մարդկանց արևելյան մարտարվեստներ էի սովորեցնում: Իմացա, որ հատուկ գործողություն է սկսվել (Ռուսաստանը Ուկրաինայում): Հաջորդ օրը ես նամակ գրեցի և համոզվեցի, որ այն, ամենայն հավանականությամբ, կհասնի նախագահին»,- ասել է Սիգալն իր «Հանուն արդարության» ֆիլմում։
Նա ընդգծել է, որ նամակում աջակցություն է հայտնել ՌԴ նախագահին և նշել, որ այժմ Ռուսաստանը կտեսնի, թե ովքեր են իրական հայրենասերները, բարեկամներ, ովքեր՝ թշնամիները։
«Ես կլինեմ իմ նախագահի կողմից, կպայքարեմ իմ նախագահի հետ և, եթե անհրաժեշտ լինի, կմեռնեմ իմ նախագահի հետ»,- մեջբերել է դերասանը Ռուսաստանի ղեկավարին ուղղված նամակում իր ասածը։
Դերասան Սթիվեն Սիգալը Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 2016 թվականին, իսկ 2018 թվականին դարձել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողի դի է հայտնաբերվել. ՀՀ ՊՆ
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազեն...
Ուսուցիչը կպչուն ժապավենով փակել է աշակերտների բերանները. «Առավոտ»
Հոկտեմբերի 8-ին ՀՈԲ-ում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արեւշատ գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Ռ.Ղ.-ն իր դասաժա...
«Քո կողքին ենք մինչև վերջ». Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ․«Իմ սիրելի՛ Երև...
Հայ հիդրոմետն արձագանքել է Ֆլորիդայում սպասվող «Միլթոն»-ի հեղեղմանը
Ֆլորիդայում մեկ օրվա ընթացքում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ: Այս մասին ֆեյսբ...