Աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները թարմացված ցուցակը

Հանրահայտ Transfermarkt պորտալը, որը զբաղվում է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների գնահատմամբ, հրապարակել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը:


Վարկանիշային աղյուսակում առաջատարներն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի ռմբարկու Էրլինգ Հոլանդն ու Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն են, որոնց տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո:


Թոփ տասնյակում տեղ են գտել նաև «Արքայական ակումբի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը և ֆրանսիացի նորեկ Կիլիան Մբապեն (180 միլիոն եվրո), կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը (150 միլիոն եվրո), «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը (150 միլիոն եվրո) և Ռոդրին (130 միլիոն եվրո), Լևերկուզենի «Բայերի» առաջատար Ֆլորիան Վիրտցը և Մյունխենի «Բավարիայի» երիտասարդ տաղանդ Ջամալ Մուսիալան (130 միլիոն եվրո):


Հիշեցնենք, որ նախորդ ցուցակում Ջուդ Բելինգեմը, Էրլինգ Հոլանդն ու Կիլիան Մբապեն բաժանում էին առաջատարի դիրքը, իսկ Վինիսիուս Ժունիորը 4-րդ տեղում էր: