ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սա բարի կամքի դրսևորում է. Ավինյանը` 4-րդ կարգի վթարային շենքերի մասին
Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, սա երևանցիների անվտանգության խնդրի լուծում եմ ես համարում:
Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրին։
«Բնակիչները դեմ են այս գործընթացին, խոսքը գնում է 4-րդ կարգի ռիսկայնության շենքի մասին, որը չգիտես՝ երբ կփլվի, բայց որ կփլվի, վստահաբար: Այդ բնակարանների արժեքը 0-ին մոտ է, զրո արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որով բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու»,- ասաց նա։
Ավինյանը նաև նշել է, որ այս գործընթացի ձգձգման դեպքում հնարավոր է, որ քաղաքապետարանն առհասարակ հրաժարվի այդ ծրագրից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ՀՀ տարածքում զանգվածաբար ծառեր է հատում
Ադրբեջանը հազարներով հատում է «Շիակահող» արգելոցի ծառերը. նրանք ապացուցում են, որ չունեն խաղաղության մտադրություն: ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ` հորդառատ անձրևի հետևանքով
Երեկոյան սկսված հորդառատ անձրևի հետևանքով մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին Auroranews-ին ահազանգում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրական կյանքում մարդու բյուջեի վրա չի ազդի. Տիգրան Ավինյան
Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ համեմատած նախորդ բոլոր ժամանակաշրջանների հետ։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մուտքը միայն հրավիրատոմսերով. լարված իրավիճակ Մայր Տաճարում
Մուտքը Էջմիածնի Մայր տաճար՝ միայն հրավիրատոմսերով:Չնայած տաճարի վերաօծման արարողության մեկնարկին դեռ բավական ժամանակ կա՝...