Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հոկտեմբերի 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում հոկտեմբերի 7–ի ցերեկը կլինի 25-27 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +16...+18 աստիճան։

Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ մետրոպոլիտենը երբ ամբողջությամբ կհրաժարվի ժետոններից
Երևանի մետրոպոլիտենը մինչև հոկտեմբերի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ուղեվարձի վճարման համար նախատեսված ժետոններից։Դա պայմ...
«Անառակաբարո արարք». ինչ հոդվածով է ձերբակալվել թիվ 20 դպրոցնի աշխատակիցը
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Երևան...
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Երևանի դպրոցներից մեկում
ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամ...
ՊԵԿ-ը էլեկտրոմոբիլների ներմուծման հետ կապված հայտարարություն է արել
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հոկտեմբերի 7-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվո...