Ինչից է մահացել 15-ամյա աշակերտը. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը, ժամը 11:30-ին, Աշտարակի ՇԲՕ խումբը Նոր Երզնկա համայնքից մահացած վիճակում բուժկենտրոն է տեղափոխել նույն համայնքի 15-ամյա բնակչի դին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որպես հանկարծամահություն, նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որ արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիներ։
Նախնական տվյալներով 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին, վոլեյբոլ խաղալու ժամանակ՝ ինքնազգացողությունը հանկարծակի վատանալու հետևանքով:
Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արձանագրվել է պացիենտի սրտի կանգ
Shamshyanի տեղեկություններով՝ հոկտեմբերի 5-ին, Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք է տեղի...
ՔԿ-ն զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի մահվան մասին
2024թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնից ստացվել է առերևույթ հանցագործության մասին պատշաճ հաղորդումն այն մասին,...
Բայդենը հետաձգել է այցը Գերմանիա. «Միլթոն» փոթորիկը կարող է դառնալ վերջին դարի ամենաավերիչներից մեկը
«Միլթոն» փոթորիկը, որը մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին, կարող է դառնալ վերջին դարի ամենաավերիչներից մեկը այս տարած...
Նոր մանրամասներ «Միլթոն» փոթորկի հետևանքով զոհերի մասին
Առնվազն երկու մարդ է զոհվել չորեքշաբթի օրը ԱՄՆ հարավ-արևելյան Ֆլորիդա նահանգում սկսված «Միլթոն» փոթորկի հետևանքով։ Այս մ...