ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հնարավոր բախման սպառնալիքը

Դիվանագետը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի հետ երկար առճակատման Ռուսաստանի պատրաստակամությունը նշանակում է, որ հաշվի են առնվում իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առճակատման ժամանակ։


ՌԴ փոխարտգործնախարար Սերգե Ռյաբկովի խոսքով՝ տվյալ դեպքում խոսքը աշխարհաքաղաքական, թե զինված առճակատման մասին է, կախված է ամերիկյան կողմից։


«Մենք նրանց զգուշացնում ենք հետագա էսկալացիայի դեմ: Որովհետև հնարավոր չէ անվերջ խաղալ այն աշխարհաքաղաքական խաղերը, որոնք նրանք խաղում են երկար ժամանակ, և որոնք, ըստ էության, հրահրել են ներկայիս բաց հակամարտությունն ու անվտանգության ճգնաժամը Եվրատլանտյան երկրներում»,- ասաց նա։


ՌԴ փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Վաշինգտոնն իզուր է հավատում, որ ռուսական կողմի ուժը ստուգելու անվերջ փորձերը չեն հանգեցնի շատ ավելի խիստ հակաքայլերի, քան այժմ ձեռնարկվում են։


Ռյաբկովը պարզաբանել է, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի մեծացնի իր տնտեսության դիմադրությունը պատժամիջոցներին, որոնք ձեռք են բերել հսկայական ծավալ և ինքնաբավ բնույթ։ Հաշվի առնելով, որ Արևմուտքը վճռական կուրս է տանում դեպի Ռուսաստանի ռազմավարական պարտությունը, երկիրը մոբիլիզացիայի և ըմբռնման կարիք ունի, որ իրեն լուրջ հակառակորդ է սպասում։