Մանկապղծություն, թրաֆիքինգ․ խոշոր սկանդալ՝ Հոլիվուդում

Ավելի քան 100 մարդ պատրաստվում է դատի տալ ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր Փի Դիդիին՝ Շոն Քոմբսին։


Ռեփերին մեղադրում են, մասնավորապես, սեռական բռնության, ռեկետի, թրաֆիքինգի և կավատության մեջ։ Նա ձերբակալվել է սեպտեմբերի 17-ին։ Մայամիում գտնվող նրա առանձնատանը խուզարկություն է կատարվել, որի ընթացքում իրավապահները հայտնաբերել են հսկայական քանակությամբ զենք, թմրանյութեր եւ այլ արգելված նյութեր, գաղտնի սենյակներ, թունելներ և այլն։


Տասնյակ մեղադրողների շահերը ներկայացնող փաստաբանի խոսքով՝ Փի Դիդին, որն այժմ 54 տարեկան է, «դաժան սեռական բռնություններ է գործել, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ»: Ենթադրվում է, որ պատանեկության շրջանում նման բռնությունների է ենթարկվել նաև երգիչ Ջասթին Բիբերը։


Փաստաբանը հայտարարել է, որ իր թիմը հավաքել է լուսանկարներ և տեսանյութեր «շատ ազդեցիկ մարդկանցից», նրա խոսքով, «շատ կեղտոտ գաղտնիքներով»:


2023 թվականի նոյեմբերին Կասսի Վենտուրան դատական հայց է ներկայացրել երաժշտի դեմ ֆիզիկական և սեռական բռնության համար, սակայն մեկ օր անց հետ է վերցրել դիմումը։ 2024 թվականի գարնանը սկանդալը նոր թափ ստացավ, երբ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որը հաստատում էր Քեսսիի դաժան ծեծի փաստը։ Նրա հրապարակումից հետո հայցեր են ներկայացրել նաև ռեփերին ծանոթ այլ մարդիկ։ 


Պաշտոնապես նա մեղադրվում է նաեւ մարդկանց առեւանգման, հրկիզման, կաշառակերության, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ։


Շոն Քոմբսը՝ Փի Դիդին տարիներ շարունակ կազմակերպել է Freak Off երեկույթներ, որոնք դարձել են անօրինական գործողությունների վայր։ Փաստաբան Թոնի Բուզբին դրանք անվանել է անառակություն, որոնք կատարվում են անչափահասների նկատմամբ: Նրանց ստիպել են սեռական հարաբերություն ունենալ թմրանյութերի և ահաբեկման միջոցով։


Այժմ Շոն Քոմբսի դեմ ավելի քան 100 մարդու դատական հայց կա՝ սեռական բռնության կասկածանքով: Դրվագների մեծ մասը տեղի է ունեցել 1991 թվականին։ Ամենաերիտասարդ զոհը 9 տարեկան էր։ Կան նաև հայցվորներ, որոնք 14 և 15 տարեկան են: 


Ինչ վերաբերում է պաշտոնապես հաստատված տեղեկատվությանը, Բեյոնսեն, Ջեյ Զին և մի քանի այլ աստղեր ներառված են Շոն Կոմբսի դեմ 14 էջանոց մեղադրական եզրակացության մեջ։ Ջասթին Բիբերը, որի պրոդյուսերը եղել է P. Diddy-ն, ամենայն հավանականությամբ, նրա զոհն է եղել, այլ ոչ թե հանցակիցը:


Շատ հայտնի դեմքեր, ովքեր մասնակցել են սկանդալային միջոցառումներին, կհրավիրվեն դատարան՝ ցուցմունքներ տալու։ Ամեն օր Դիդիի դեմ հայցերը բազմապատկվում են։


Բացահայտվում են նաև խնջույքների ձայնագրություններ, բռնի մարմնավաճառության և թմրամիջոցների խառնման դեպքեր։ Փի Դիդիի կողմնակիցները շարունակում են պնդել նրա անմեղությունը եւ հայցերն անվանում են շինծու։


Այս պահին Փի Դիդիին կալանքի տակ է Metropolitan Detention Center-ում (Բրուքլին, Նյու Յորք)։ Նա չի ընդունում իր մեղքը և հրաժարվում է համագործակցել հետաքննության հետ, ուստի Դիդիին մերժել են գրավի դիմաց ազատ արձակել։


Փի դիդի կազմակերպած «Սպիտակ երեկույթներին», որոնք տեղի են ունենում 90-ականներից, մասնակցել են Լեոնարդո Դի Կապրիոն, Ջեյ Զին, Բիյոնսեն, Ջենիֆեր Լոպեսը, Քարդաշյանները, Ուիլ Սմիթը և հասարակության շրջանում հայտնի այլ անձինք, այդ թվում՝ քաղաքական գործիչներ։ Միևնույն ժամանակ դեռ ոչ մի ապացույց չի հայտնաբերվել, որ նշված անձինք ներգրավված են եղել որևէ անօրինական և հանցավոր գործողությունների մեջ:


Հավելենք, որ սոցիալական ցանցերում տարածվել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հարցազրույցներից մեկից հատված, որում նա ասում է, որ պաշտում է Դիդիին և նա իր լավ ընկերն է։











Քաղաքականություն