Կապանի ՔՊ ղեկավարն ազատվել է պաշտոնից․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ Կապանի տարածքային խորհրդի նախկին ղեկավար Նարեկ Դավթյանն օրերս ազատվել է մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի պաշտոնից։ Դավթյանին Կապանի խորհրդի ղեկավար պաշտոնից հեռացրել էր Նիկոլ Փաշինյանը՝ այս տարվա ամռանը, Սյունիք այցելելուց հաշված օրեր անց։ Կապանում բացահայտելով ներկուսակցական խժդժությունները՝ Փաշինյանը վերադարձել էր Երեւան եւ ՔՊ վարչությամբ որոշել Կապանի կառույցը լուծարել: Անգամ ցանկացել էր Նարեկ Դավթյանին հեռացնել ՔՊ շարքերից, սակայն մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը բարեխոսել էր` թողել էին։
Ամիսներ անց աշխատանքային պարտականություններում հայտնաբերված թերությունների հիմքով ծառայողական քննություն է սկսվել Դավթյանի նկատմամբ, իսկ օրերս նրան ազատել են։ Ի դեպ, չնայած մարզի ՔՊ-ականները Դավթյանին դուխ են տվել, թե` պայքարիր, որ մնաս քո տեղում, սակայն՝ անօգուտ։ Ավելին, ասում են՝ նրա նոտար քրոջ գլխին էլ են սեւ ամպեր կուտակվում, եղբոր հովանավորչության շնորհիվ տարիներ շարունակ նոտարական գործունեություն է ծավալել մարզպետարանի շենքում, հիմա նրան էլ են վտարելու այդ շենքից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է վերածվել գլոբալ առճակատման
ՆԱՏՕ-ն հավանական է համարում, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է գլոբալ առճակատման վերածվել։ Այս մասին հայտարարել է դ...