Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է:
Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալիս։
«Մենք պատրաստ ենք հենց հիմա Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը, որը համաձայնեցված է 80 տոկոսով։
Համաձայնագրի համաձայնեցված դրույթները կետեր են պարունակում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու և այլնի մասին են»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով, եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումից և վավերացումից հետո, նույնիսկ տեսականորեն լինեն օրենքներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային հավակնություններ պարունակող, այդ օրենքները ստորադաս կլինեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրին և, ինքնաբերաբար, չեն ունենա իրավական ուժ։
«Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է ուղարկենք ՍԴ։ Եթե ՍԴ-ն որոշի, որ պայմանագիրը հակասում է Սահմանադրությանը, այդ ժամանակ կկանգնենք իրավիճակի առաջ, որում սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար»,- հայտարարել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայտնի է թե Իսրայելը երբ կհարվածի Իրանին
Իսրայելը Իրանին հարված կհասցնի առաջիկա 48 ժամերի ընթացքում։ Այս մասին հայտնում է Washington post-ը: Իրանական ՀՕՊ համակար...
Նեթանյահուն խոստացել է լուրջ պատասխան տալ իրանական հարձակմանը. հնարավոր է հենց այս գիշեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան ասել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հր...
Նուբար Աֆեյանը կոչով դիմել է Ադրբեջանին
Ականավոր գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Ռուբեն Վարդանյա...
«Լայնածավալ պատերազմ հնարավոր է». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հնարավոր է համարել լայնածավալ պատերազմի հնարավորությունը Մերձավոր Արևելքում։Համապատասխան հայտարար...