Էլեկտրոնային ձայնարձակիչի միջոցով՝ ապօրինի որսացել են «լոր» տեսակի թռչուն
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է․
«Ապօրինի որսի և ձկնորսության դեմ հետևողական պայքարի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 11-ից 26-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ուժեղացված վերահսկողության ընթացքում արձանագրել են որսագողության դեպքեր։
Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում քաղաքացի Հ.Հ.-ն տեղադրելով արգելված որսագործիք հանդիսացող էլեկտրոնային ձայնարձակիչ սարք՝ ապօրինի որսացել է «լոր» տեսակի թռչուն։ Նուր ուղու բնակիչ Հ.Հ.-ին սեփականության իրավունքով պատկանող «ՏՕԶ-63» տեսակի երկփողանի որսորդական հրացանը, 29 հատ փամփուշտն ու էլեկտրոնային ձայնարձակիչն առգրավվել են։
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ Ս․Հ․-ն հարակից Արգիճի գետից ձեռքի ուռկանով ապօրինի որսացել է «կողակ» և «բեղլու» տեսակի ձկներ։
Դեպքերի առթիվ հարուցվել են վարչական վարույթներ, կիրառվել պատասխանատվության միջոցներ։
Հանրապետության որսահանդակներում ստուգայցերը շարունակվում են։
Հիշեցում․ ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտումՀոկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը 03:38-ին (Գրինվիչի ժամանակով հոկտեմբ...
Ո՞ր հասցեներում է վաղը հոսանքազրկում լինելու. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատան...
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբեր...
Վարորդները ուղևորներից առձեռն գումար չեն վերցնելու և մանրը չեն վերադարձնելու. նոր փոփոխություններ
Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բերեփոխումների և միասնական տոմսային համակարգի ներդրման համատեքստում նոյեմբերի 1-ից հ...