Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում դանակահարության 2-րդ դեպքն է գրանցվել
Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում 16–ամյա պատանին դանակահարել է համակուրսեցուն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan–ը։
Դեպքի մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկություններ է ստացել սեպտեմբերի 27–ին՝ ժամը 12:30–ի սահմաններում։ «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած–ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի պատանի։
Պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա մի տղա է, որը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջից։
Քոլեջում տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը ոստիկաններին ասել է, թե երեխան վազելիս է վնասվածք ստացել՝ պատահաբար դիպչելով սեղանի սուր ծայրին, մինչդեռ ոստիկանները պարզել են, որ քոլեջում տեղի է ունեցել դանակահարություն` 16–ամյա տղան դանակահարել է համակուրսեցուն։
Կասկածյալը քոլեջի անվտանգության աշխատակից Մարիամ Իսրայելյանի հետ ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
Հիշեցնենք, որ Ինֆորմատիկայի պետական քոլեջում նմանատիպ դեպք այս տարվա ընթացքում էլի է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր կողոպուտ` Louis Vuitton-ի խանութից. հանցագործները որոնվում են
Փարիզի Սեն Ժերմենի բուլվարում գտնվող Louis Vuitton խանութը այսօր վաղ առավոտյան խոշոր կողոպուտի թիրախ է դարձել։ Այս մասին...
Անգլիայում ջրհեղեղների պատճառով մոտ 650 շենք է հեղեղվել
Անգլիայի տարբեր շրջաններում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքով մոտ 650 շենք է հեղեղվել, ասվում է շ...
Երևանում երեք ավտոմեքենա է այրվել
Սեպտեմբերի 24-ին, ժամը 00:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոց...
Ինչից է մահացել 15-ամյա աշակերտը. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնից ստացվել է հաղորդում առ այն, որ նույն օրը, ժամը 11:30-ի...