Թրամփի խոստումը Զելենսկուն
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:
Թրամփն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել դեմոկրատների հետ՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար։ Նա հույս է հայտնել, որ մինչև երդմնակալությունը «լավ» լուծում կգտնի թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի Դաշնության համար։
Զելենսկին իր հերթին նշել է, որ իրենք «ընդհանուր տեսակետ ունեն. պատերազմը պետք է ավարտվի, Պուտինը չի կարող հաղթել, բայց Ուկրաինան պետք է հաղթի»։
«Կքննարկենք և կտեսնենք՝ ինչի կարող ենք հասնել»,- ընդգծել է Թրամփը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ...
Ինչու՞ Սերժ Սրգսյանը չի գնա Մայր Տաճար
Սեպտեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց...
ՀՀ-ում ՌԴ դեսպանն անդրադարձել է հայ–ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակին
Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը պետք է ամրապնդվի այն մարտահրավերների հաղթահարմամբ, որոնք կանգնած են երկու եր...
Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին
Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշ...