Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այդ մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններ ունենալով»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Վարժական հավաքների անցկացման նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը:
Նմանատիպ հոդվածներ
Մինչև երբ կարող են դիմել զորակոչից տարկետում ստանալու համար
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորակա...
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ
Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի...
Հանրային ռադիոյի պատին հայտնված ժամացույցների լուսանկարը մանիպուլյացիա էր. մանրամասներ
Երեկ Հանրային Ռադիոյում Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցների հայտնվելը մեծ աղմուկ էր բարձրացրել հասար...
Երևանում դպրոցականից փորձել են գումար շորթել, ծեծել` նրան... ArmLur
Սեպտեմբերի 19-ին Ա. Հովհաննիսյանը ՀՀ պետական վերահսկողություն դիմում է ներկայացրել, որ 2023-2024թթ-ի ուս. տարվա ընթացքու...