ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հաշվետու չենք Աստծո առաջ․ ամեն ինչ կանեմ, որ ՔՊ-ն չմասնակցի Մայր Տաճարի վերաօծմանը․ Աղազարյան
Տեղեկություն չունեմ՝ իշխանությունը մասնակցելո՞ւ է Մայր Տաճարի վերաբացմանը, թե ոչ, պատգամավորները հրավեր չեն ստացել, բայց ես չեմ մասնակցելու, քանի որ հոգևոր հայրերը ընդունելի որոշում չունեն Բագրատ Գալստանյանի վերաբերյալ, պետք է դիրքորոշում արտահայտեին նրա բառամթերքի մասով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Այս պահին դեռ խմբակցությունում քննարկում չկա, եթե ՔՊ-ն քննարկի Տաճարի վերաբացմանը մասնակցելու հարցը, ամեն ինչ կանեմ, որ չմասնակցեն, եթե որոշեն մասնակցել, որպես անդամ՝ ես էլ կմասնակցեմ»,- նշել է Աղազարյանը:
Դիտարկմանը, թե ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասում էր՝ եթե իշխանությունը վերանայի իր դիրքորոշումը և ապաշխարի, իրենք կընդունեն, պատգամավորը նշեց․ «Մենք Աստծո առաջ ապաշխարելու կարիք չունենք, պատասխանատու ենք ժողովրդի առաջ, որի մասնիկն էլ հոգևորականն է, հաշվետու չենք ոչ եկղեցու, ոչ էլ Աստծո առաջ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ սրբազանը հրում է իրեն ջուր բերած եկեղացականին
Բագրատ սրբազանը հրում է իրեն ջուր բերած եկեղացականին։Հավաքի ժամանակ նա նաև հայտարարել է, որ պայքարի ակտիվ շրջանը վե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի օդանավակայանում սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից․ Լապշինը մանրամասնում է
Սեպտեմբերի 21-ին Երևանի օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպվել էր Ադրբեջանի և Բելառուսի հատո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ուղերձէ հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաս...