ՔՊ-ական պատգամավորը չի բացառում Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը չի բացառում Ադրբեջանից գազ ներկրելու շուրջ քննարկումները։ Նրա կարծիքով՝ երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը։
Այս մասին Թունյանն ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ընթացքում հնչեցրած կարծիքին, որով վարչապետը չէր բացառել, որ ապագայում Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել։
Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանից գազ ներկրելով արդյո՞ք Հայաստանը կախվածության մեջ չի ընկնի Բաքվից՝ Թունյանը նկատեց, որ դա լինում է այն ժամանակ, երբ էներգառեսուրս գնվում է միայն մեկ աղբյուրից, իսկ տարբեր այլընտրանքային աղբյուրներից գնելու դեպքում այդ կախվածությունը ոչ չէ ավելանում, այլ՝ պակասում է։
«Եթե մենք ժամանակին գազ գնում էինք միայն Ռուսաստանից, հետո սկսեցինք գնել նաև Իրանից, երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը մեծացնում է էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակը»,-նշեց Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ Ադրբեջանից գազ կգնվի, թե ոչ, դա ավելի շատ հետագայի և տեսական հարց է, բայց եթե լինի մի այնպիսի իրավիճակ, երբ կարողանանք առևտրային հարաբերություններ սահմանել, ու եթե մեզ որևէ ռեսուրս պետք է, մենք պետք է նայենք` ով է այդ ռեսուրսն ավելի էժան, որակով ու արագ մատակարարում։
Նրա դիտարկմամբ՝ եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանն, ապա կարելի է քննարկել, եթե դա բխում է ՀՀ շահերից` իհարկե, միշտ պահելով դիվերսիֆիկացիան և այլընտրանքային աղբյուրները։
Բաբկեն Թունյանը հավելեց, որ այն փորձագետներն, ովքեր հայտարարում են, որ դրա փոխարեն կարելի է Իրանից ավելի մեծ ծավալով գազ ներկրել, այդ հարցի շուրջ կարող են ներկայացնել իրենց առաջարկություններն ու հնարավորությունները, իսկ ինքը նրանց ցույց կտա այդ հարցում գոյություն ունեցող սահմանափակումները։
Նմանատիպ հոդվածներ
Սոթքում կրկին ոսկի են արդյունահանում, բայց արդեն փակ եղանակով. մանրամասներ
Սոթքի ոսկու հանքավայրում վերսկսվել է արդյունահանումը, այժմ արդեն փակ եղանակով: Այս մասին լրագրողներին ասել է ՀՀ տարածքայ...
Չինաստանը 2023 թվականին խաղաղօվկիանոսյան զորավարժությունների վրա ծախսել է 15,3 միլիարդ դոլար․ Reuters
Չինաստանը 2023 թվականին Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում զորավարժությունների վրա ծախսել է մոտ 15 միլիարդ դոլար կամ իր...
Ղրղըզական բանկը դադարեցրել է փոխանցումները ռուսական բանկերի հետ
Ղրղըզական MBank-ը անորոշ ժամկետով դադարեցրել է ռուսական բանկերի հետ երկկողմ փոխանցումները։«Տեղեկացնում ենք, որ 2024 թվակ...
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը. Ավինյան
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցությունն էր, որը վարում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:Խորհրդա...