Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը. Ավինյան
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցությունն էր, որը վարում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Խորհրդակցությանն անդրադարձ է եղել տարբեր հարցերի:
Ընթացքում է արտաքին լուսավորության ցանցի հեռակառավարման նոր համակարգի տեղադրման գործընթացը: Այն հնարավորություն կտա ավելի հեշտորեն լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել:
Մինչև տարեվերջ ամբողջությամբ կավարտվի Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծի փորձաքննությունների փուլը, որից հետո հաջորդ տարի կհայտարարվի կառուցման մրցույթը:
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը: Գործակցությունը չի ներառի միայն վերլուծական աշխատանք. նախատեսվում է մշակել ներդրումային ամբողջական փաթեթ:
Երևանի քաղաքապետարանը մտադիր է համայնքային հավաքակայանը համալրել նաև շուրջ 250 էլեկտրական ավտոբուսով:
4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի բնակիչները տասնամյակների սպասումից հետո նոր բնակարաններ կունենան: Պետություն – համայնք - կառուցապատող գործակցությամբ վթարային շենքերի տեղում կկառուցվի նոր շենք:
Երևանի քաղաքապետարանի հատկացումների հաշվին կերտվում է Շառլ Ազնավուրի հուշարձանը: Բացումը նախատեսվում է 2025թ. մայիսի 22-ին՝ որպես մեծանուն շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն:
Օգոստոսի 31-ին և սեպտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է բացօթյա համերգային ծրագրեր, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Ազատության հրապարակում կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» և «Սիմֆոնիկ Ցիմմեր» խորագրերով համերգաշարը:
Սեպտեմբերի 17-24-ը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կիրականացվի հերթական խոշոր նախագիծը: Կրկին բացօթյա ձևաչափով Թումանյանի անվան այգում կկայանա «Երևան կլասիկ ֆեստ» խորագրով սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան միջազգային առաջին փառատոնը, որին մասնակցության հայտ են ներկայացրել աշխարհի լավագույն և ճանաչված նվագախմբերը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկել է կարևոր նշանակություն ունեցող ևս մեկ ծրագիր: Աշխարհահռչակ կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հիման վրա 1985թ. գրված Խմբերգային կոնցերտը, որը համարվում է երգչախմբային արվեստի համաշխարհային գլուխգործոց, նախատեսվում է մշակել և փոխադրել՝ ստեղծելով բալետային նոր ներկայացում
Նմանատիպ հոդվածներ
Ղրղըզական բանկը դադարեցրել է փոխանցումները ռուսական բանկերի հետ
Ղրղըզական MBank-ը անորոշ ժամկետով դադարեցրել է ռուսական բանկերի հետ երկկողմ փոխանցումները։«Տեղեկացնում ենք, որ 2024 թվակ...
Սերբիան աշնանը Ռուսաստանից ակնկալում է բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ
Սերբիայի իշխանություններն ակնկալում են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ և առավել բարենպաստ...
Չինաստանը 2023 թվականին խաղաղօվկիանոսյան զորավարժությունների վրա ծախսել է 15,3 միլիարդ դոլար․ Reuters
Չինաստանը 2023 թվականին Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում զորավարժությունների վրա ծախսել է մոտ 15 միլիարդ դոլար կամ իր...
Գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել Հարավչինական ծովում
China National Offshore Oil Corporation-ը Հարավչինական ծովում հայտնաբերել է բնական գազի խոշոր հանքավայր՝ ավելի քան 100 մ...