Չինաստանը 2023 թվականին խաղաղօվկիանոսյան զորավարժությունների վրա ծախսել է 15,3 միլիարդ դոլար․ Reuters
Չինաստանը 2023 թվականին Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածում զորավարժությունների վրա ծախսել է մոտ 15 միլիարդ դոլար կամ իր պաշտպանական բյուջեի 7 տոկոսը, գրել է Reuters-ը։ Թայվանի զինված ուժերի ներքին հետազոտության տվյալներով՝ Պեկինը ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին: Չինաստանը Թայվանն իրենն է համարում և չի հրաժարվում ուժի կիրառմամբ կղզին իր վերահսկողության տակ վերցնելուց՝ չնայած Թայվանի խիստ առարկություններին:
«Սա բացահայտում է նրանց ռեսուրսների բաշխման տրամաբանությունը», – ասել է Թայվանի բարձրաստիճան պաշտոնյան՝ ամփոփելով հետազոտությունը։ Թե՛ Վաշինգտոնը, և թե՛ Պեկինը զգալիորեն մեծացրել են զորավարժությունների ծավալը Ասիայում վերջին տարիներին առկա լարվածության պայմաններում, թեև Չինաստանի զորավարժությունները դեռևս զիջում են մասշտաբով և բարդությամբ: Ըստ հետազոտության՝ զորավարժությունների ծախսերի ուղղակի համեմատությունները դժվար են։ Տվյալներ չկան, օրինակ՝ այն մասին, թե որքան է ԱՄՆ-ը ծախսել նման գործողությունների վրա 2023 թվականին: Սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարությունն առաջարկել է հաջորդ տարի 9,9 միլիարդ դոլար ծախսել Խաղաղօվկիանոսյան զսպման նախաձեռնության վրա, որը ստեղծվել է Չինաստանի ռազմական հզորացմանը հակազդելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը. Ավինյան
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցությունն էր, որը վարում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:Խորհրդա...
Ղրղըզական բանկը դադարեցրել է փոխանցումները ռուսական բանկերի հետ
Ղրղըզական MBank-ը անորոշ ժամկետով դադարեցրել է ռուսական բանկերի հետ երկկողմ փոխանցումները։«Տեղեկացնում ենք, որ 2024 թվակ...
Սերբիան աշնանը Ռուսաստանից ակնկալում է բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ
Սերբիայի իշխանություններն ակնկալում են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ և առավել բարենպաստ...
Առանց մաքսատուրք ներմուծման պայմանները կրկին փոխվում են. ՀՀ կառավարության որոշումը
ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց նվազեցնել ցամաքային սահմանով և փոստով ներմուծման դեպքում ապրանքների առավելագույն անմ...