Ռազմական
«Հըզբոլլահը» հաստատել է բարձրաստիճան հրամանատարների մաhը
Davit Jalalyan
«Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մահը: Սպանվել է Բադրի ստորաբաժանումը ղեկավարող Իբրահիմ Մուհամմադ Քուբեյսին։ Բեյրութի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով մահացել է նաև Հուսեյն Հանի Իզ-Ադ-Դինը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում իսրայելական հարվածների ժամանակ սպանվել է Իբրահիմ Մուհամմադ Քուբեյսին:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Քուբեյսին «Հըզբոլլահ»-ին միացել է 1980-ականներին։ Ծառայության ընթացքում նա ծառայել է որպես խմբի օպերատիվ ստորաբաժանման ավագ սպա հարավային Լիբանանում, ինչպես նաև ղեկավարել է շարժման հարավային ճակատում գտնվող «Բադր» ստորաբաժանումը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչու է Ռուսաստանը փոփոխություն մտցրել միջուկային դոկտրինում. մանրամասներ
Davit Jalalyan
ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ. Ջրհեղեղի հետևանքով Հունաստանը զրկվել է 30-ից ավելի ռազմական ուղղաթիռներից
Davit Jalalyan
Ինչու է աշխատանքից ազատվել 5-րդ կորպուսի հրամանատարը. ՊՆ-ի պարզաբանումը
Davit Jalalyan
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Mariam Z.