ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբանանում զոհերի թիվն էականորեն աճել է
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի:
Չի նշվում, թե նրանցից քանիսն են զինվորական, քանիսը` քաղաքացի։ Մոտ հազար մարդ վիրավորվել է։
Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի առավոտյան հայտարարել է, որ լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին: Բանակի պնդմամբ՝ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչները նախազգուշացվել են, նրանց կոչ է արվել արագ հեռանալ այն տներից, որոնք «Հեզբոլլահ»-ն օգտագործում է զենք պահելու համար:
Այժմ Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համար: Նախազգուշացումը կրկին վերաբերում է այն խաղաղ բնակիչներին, որոնք, Իսրայելի բանակի պնդմամբ, գտնվում են տներում, որոնցում «Հեզբոլլահ»-ը պահում է իր զենքերը:
Զինվորականները հայտնել են, որ հայտնաբերել են «Հեզբոլլահ»-ի օպերատորներին, որոնք պատրաստվում էին հրթիռային հարձակումներ իրականացնել Իսրայելի վրա:
Իսրայելի ռազմաօդային ուժերը, ժամը 12:30-ի դրությամբ, տասնյակ կործանիչների միջոցով ավելի քան 300 հարված են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախներին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են «Հեզբոլլահի» զոհված առաջնորդի մարմինը դուրս բերում հարվածի վայրից
Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված լիբանանյան «Հզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղարի մարմինը դուրս են բե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` «Հեզբոլլահի» ղեկավարի սպանության վայրից
Կադրեր Բեյրութի հարավային արվարձանում «Հեզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանության վայրից։«Սեպտեմբերի 27–ին ՑԱԽԱԼ -...