Երևանում հարձակվել է օտարերկրացի մոպեդավարի վրա և հափշտակել գումար
Սեպտեմբերի 21-ին, կեսգիշերն անց, օտարերկրյա մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 20-ի ժամը 19-ի սահմաններում սև գույնի մեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցի շենքերից մեկի մոտ կանգնեցրել է իր մոպեդը և ծակող գործիքով սպառնալով՝ հափշտակել է 45 հազար դրամ:
Ոստիկանությունից հայտնել են, որ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է օտարերկրացու նկատմամբ ավազակություն կատարած անձի ինքնությունը:
Հետագա միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդը սեպտեմբերի 22-ին ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա ձերբակալվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Վիճաբանություն և ծեծկռտուք Երևան-Մոսկվա չվերթի նստեցման ժամանակ
Սեպտեմբերի 18-ի ժամը 16.15-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի...
Հանրային ռադիոյի պատին հայտնված ժամացույցների լուսանկարը մանիպուլյացիա էր. մանրամասներ
Երեկ Հանրային Ռադիոյում Բաքվի և Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցների հայտնվելը մեծ աղմուկ էր բարձրացրել հասար...
Մինչև երբ կարող են դիմել զորակոչից տարկետում ստանալու համար
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործունեության համար պարտադիր զինվորակա...
Ոստիկանության անունից գումար են պահանջում. զգուշացում
Սոցիալական ցանցերում Ոստիկանության անունից գովազդ է տարածվում, որով անհայտ անձինք գումար են պահանջում՝ իբր հանցագործությ...