Ֆրանսիայի վարչապետը հայտնել է, որ երկրի պարտքը գերազանցել է 3 տրիլիոն եվրոն
Ֆրանսիայի պետական պարտքը գերազանցել է 3 տրիլիոն եվրոն, իսկ երկրի տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է։
Այս մասին France 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է հանրապետության վարչապետ Միշել Բարնիեն։
«Մեր երկիրն անցնում է չափազանց բարդ ճանապարհ. Ֆրանսիայի պարտքը կազմում է 3 տրիլիոն եվրո, և դրա սպասարկումն արժե ավելի քան 50 միլիարդ եվրո»:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի պետական պարտքը կազմում է գրեթե 3,16 տրլն եվրո։
Բարնյեն ընդգծել է, որ «կառավարությունը թույլ չի տա ո՛չ պետական պարտքի ավելացում, ո՛չ բնապահպանական պահանջների կրճատում»։ Կառավարությունը կձգտի վերահսկել ծախսերը և պահպանել կենսաթոշակային բարեփոխումները, հավելել է նա։
Նրա խոսքով, առաջնահերթ ուշադրություն է դարձվելու առողջապահական համակարգին և ներգաղթի վերահսկմանը։
Կառավարության ղեկավարը չի բացառել ամենահարուստ ֆրանսիացիների եկամուտների հարկերի բարձրացումը։ «Չեմ բացառի, որ ամենահարուստ համաքաղաքացիներից կարող է պահանջվել մասնակցել տնտեսական իրավիճակի կարգավորմանն ուղղված միջոցառումներին»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Իրանի վեց նահանգում հայտնաբերվել և ձերբակալվել է Իսրայելի ցանց. ԻՀՊԿ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի 6 նահանգում ոչնչացրել է Իսրայելի հետ կապված ցանցը, հայտն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հանդիպել է Էրդողանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին նա հայտնել է ֆ...