ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինձ ձերբակալել են Բելառուսի պահանջով, Ադրբեջանի հրահանգով. Լապշին
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ «Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության հետախուզման հիման վրա Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահները արգելափակել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի մուտքը ՀՀ տարածք»:
Այս մասին սոցկայքերում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Նրանք պահանջել են իրենց հետ գնալ գրասենյակ։ Ես հրաժարվել եմ։ Նրանք վերցրել եմ իմ անձնագիրը, ես ավելի քան մեկ ժամ է, ինչ կանգնած եմ անձնագրային հսկողության կետերից մեկի դիմաց: Իրավիճակը շատ տհաճ է, ինձ անհրաժեշտ է լրատվամիջոցների աջակցությունը։ Սահմանապահները հայերեն են շփվում, ես միայն հասկացել եմ «կալանավորել» բառը,-գրել է Լապշինը:
Եւ քիչ առաջ AURORANEWS-ին հաջողվեց կապ հաստատել բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն ձերբակալել են Բելառուսի պահանջով:
Ներկա պահին գտնվում է Զվարթնոց օդանավակայանի կից ոստիկանության բաժանմունքում: Նման իրավիճակ է մոտ 2 ժամից ավելի: Բոլոր փաստաթղթերը վերցրել են: Դեռ պարզ չէ թե ինչ հանգուցալուծում կլինի: Ալեքսանդր Լապշինը մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ հաճախ է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի գործունեությունը քննադատում, հիմնական պատճառը դա է, նաեւ վստահ է, որ Բելառուսը կատարում է Ադրբեջանի պահանջը:
«Ես Լուկաշենկոյին հարկավոր չեմ, նա կատարում է Իլհամ Ալիեւի հրամանները»,- ասել է Լապշինը:
Նմանատիպ հոդվածներ
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավորանք Լուկաշենկոյին, հեղաշրջման փորձ. ինչու է ձերբակալվել Լապշինը
Վիրավորանք Լուկաշենկոյին, հեղաշրջման փորձ. ինչու է ձերբակալվել Լապշինը: AURORANEWS-ին տրված բացառիկ հարցազրույցում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...
Մեծ Բրիտանիայի վարչապետին կոչ են արել չսպասել ԱՄՆ-ի պատասխանին
Մեծ Բրիտանիայի պաշտպանության հինգ նախկին նախարարները և նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը դիմել են կառավարության ներկայիս ղեկ...
53 օրից մենք ունենք ընտրություններ, որոնք շատ բան կփոխեն. Թրամպ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի ուժի և իմաստության օգնությամբ...