ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելի ՌՕ ուժերը հարձակվել են «Հեզբոլլահի» երեք տասնյակ կայանների վրա

Իսրայելական կործանիչները, ռազմական հետախուզության հրահանգով, գրոհել են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման շուրջ երեք տասնյակ հրթիռային կայաններ, հաղորդում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։


Բացի այդ, իսրայելական բանակը գնդակոծել է «ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտները», որտեղ պահվում էin հրթիռների արձակման սարքավորումներ։


Հարձակման են ենթարկվել նաև Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» զինամթերքի պահեստները։


Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին հարվածներ է հասցրել նաև Հարավային Լիբանանի նահանգի Նաքուրա քաղաքի թիրախներին:


Ավելի վաղ՝ սեպտեմբերի 19-ին, ռազմական հրամանատարությունը հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարձակումներ են իրականացրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» դիրքերի վրա։

Քաղաքականություն

Պատահարներ