ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիբանանցի լրագրողի` ուղիղ եթերով հեռարձակման ժամանակ շենքում հրթիռ է ընկել

Լիբանանցի լրագրողի` ուղիղ եթերով հեռարձակման ժամանակ շենքում հրթիռ է ընկել: Տեսանյութը տարածվել է համացանցում:


Հիշեցնենք, որ Լիբանանում սեպտեմբերի 23-ին սկսված իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 356 մարդ, հայտնում է Առողջապահության նախարարությանը կից լիբանանյան արտակարգ իրավիճակների կենտրոնը։


«Մահացածների թվում կա 24 երեխա և 42 կին։ Ահաբեկչությունների հետևանքով տուժել է առնվազն 1246 մարդ»,- հայտնում է Al Jazeera-ն։


Սեպտեմբերի 23-ին Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերզի Հա-Լևին ասել է, որ իսրայելական բանակը հարվածներ է հասցնում Լիբանանում «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքին, որը կառուցվել է վերջին 20 տարիների ընթացքում: Նրա խոսքով՝ առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է կանխարգելիչ հարձակողական գործողություն։


Economist ամսագրի աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը պատրաստվում է ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Լիբանանում՝ հյուսիսային սահմանային գոտում բուֆերային գոտի ստեղծելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ