Ռուս հաքերները հարձակվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա․ «Ազատություն»
Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։ Այս մասին գրում է «Ազատությունը»։
«Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», - հայտարարում են հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։
Հայաստանի կառավարությունից առայժմ չեն արձագանքել այս մասին լրատվամիջոցի հարցերին։
Ամիսներ առաջ՝ հունիսին, ենթադրաբար նույն հաքերային խումբը հարձակման էր ենթարկել Հայաստանի նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների մի շարք կայքեր։ Դրանք մի կարճ ժամանակահատված կա՛մ ընդհանրապես հասանելի չէին, կա՛մ ծանր էին աշխատում:
Դեռ այն ժամանակ լրատվամիջոցի հետ զրույցում Թվային անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը նշել էր՝«եթե դա հաջողվում է թեկուզ 5 րոպեով, և եթե դա ինչ-որ պատահական հաքերային ակտիվիստներ են և կարողանում են մի ամբողջ պետության ենթակառուցված անհասանելի դարձնել, դա կարելի է համարել պետական ենթակառուցվածքների թուլության ապացույց»:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...
ՀՀ կառավարությունից՝ ռուս հաքերների՝ Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության...
Օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում․ Փաշինյան
Հանրապետության անվտանգության ճարտարապետությունը ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Այս մասին Հայկական երկրորդ գլոբալ...