Ով է իշխանության «սրտի» բիզնեսմենը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նորելուկ օլիգարխ Նարեկ Նալբանդյանից բացի, նաև Դավիթ Երեմյանին պատկանող բոլոր բիզնեսներն են դարձել արտոնյալ՝ ստանալով պետական ամենամեծ աջակցությունները։
Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ բացի միջոցառումների համար պետական կառույցներին սնունդ մատուցելու ծառայությունից, Երեմյաններն իրենց ախորժակը մեծացրել են նաև Ամուլսարի, Թեղուտի և Սոթքի հանքերում սննդի ապահովման գործընթացի մասով։
Բանն այն է, որ հանքերի աշխատանքների վերսկսման հետ մեկտեղ պայմանագրեր են կնքվել հանքերի աշխատակիցների սնունդը «Երեմյան Փրոջեքթսի» կողմից ապահովելու համար։
Տեղեկության երկրորդ կողմին լսելու համար օրաթերթը հարցումով դիմել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության տնօրեն Դավիթ Երեմյանին՝ խնդրելով ասել, որ եթե տեղեկատվությունը ճիշտ է, ապա որ հանքերում է ընկերությունը սննդի ծառայություններ մատուցում։
Խնդրել էինք պատասխանել նաև, թե ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ հանքերում սննդի սպասարկման համար պայմանագրեր կնքվում են միայն «Երեմյան Փրոջեքթսի» հետ՝ առանց մրցակցության. արդյոք դա պայմանավորված է իշխանության հետ որոշակի համաձայնություններով։
Հարցմանն ի պատասխան՝ ընկերությունը հղումներ է արել մի քանի օրենքների, որոնք չեն ենթադրում տեղեկատվության ազատության կամ գաղտնիության սահմանափակում։ Նույնիսկ կարծիք ենթադրող մեր 2-րդ հարցն անգամ պատասխանի չի արժանացել։
Հետհեղափոխական Հայաստանում «Երեմյան Փրոջեքթսը» 2018 թվականին կրկին Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից ֆինանսավորվեց 25 մլն դոլարով՝ Տաշիր համայնքում անասնաբուծական նոր համալիր կառուցելու համար։ Դե իսկ մարզահամերգային համալիրի դեմիրճյանական ճարտարապետությունն աղճատողը էլի Երեմյանն է, որը դրսից տեսանելի վերելակ է դրել համալիրի պատին և «Լիվինգսթոն» թանկարժեք հյուրանոցն է բացել: Մի արարք, որն անթույլատրելի կլիներ բոլոր ժամանակներում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է: Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժող...
«Ես խնդրում եմ իմ բաժին ներողությունը». Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն է...
Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու հետևանքով. մեկնաբաում է իրանական գործակալությունը
Իրանը կտրականապես հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելու հանգամանքների մասին իսրայելական մի շարք լրատվամ...