ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նախկինի պես Հայաստանին դիտարկում է որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ: Այս մասին հայտարարել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։


«Ինչպես գիտեք, նշված միջոցառումներում (ՀԱՊԿ զորավարժություններում) Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցել։ Այնուամենայնիվ, մենք նախկինի պես Հայաստանը դիտարկում ենք որպես իրավահավասար գործընկեր կազմակերպության ձեւաչափում, պատրաստ ենք երկխոսության երեւանցի գործընկերների հետ արդիական հարցերի ամբողջ սպեկտրով», - նշել է նա։


Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասել է, որ «ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»։ Նա նշել է, որ շատ է քննարկվում այն հարցը՝ արդյոք Հայաստանը փորձելու է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին:


Քաղաքականություն