ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությանը. Փաշինյան
«Մենք ՀԱՊԿ–ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ–ը չի ապահովում ՀՀ նկատմամբ անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ–ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար»:
Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ, որի ընթացքում քննարկում է տեղի ունենում Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը թեմայով:
ՀԱՊԿ–ում գործունեությունը վերականգնելու հնարավորությանն անդրադառնալով՝ նա ասել է, որ գործունեությունը լիարժեք կվերականգնի միայ այն պարագայում, երբ Հայաստանի բարձրաձայնած հարցերին հնչեն կոնկրետ պատասխաններ․ «Մեր շեշտադրումից անցել է ուղիղ 2 տարի․ այլևս ակնհայտ է, որ չեն էլ հնչելու, և որքան այդ պատասխանները չեն հնչում ու համոզիչ չեն, ամեն րոպե, ամեն վայրկյան Հայաստանն ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»։ Ըստ նրա՝ Հայաստանը դեռ չի անցել անդառնալիության կետը, բայց մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում կանցնի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ Գլխավոր դատախազությունը` վերաբացված մարտի 1-ի գործի մասին
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանի հակակոռոուպցիոն պալատը հրապար...
Աբխազիայի նախագահը միակողմանի խզել է ՌԴ-ի հետ համաձայնագիրը և դիմել Էրդողանին
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Ռուսաստանի հետ միակողմանի խզել է համաձայնագիրը երկրի տարածքում ռազմածովային ուժերի տեղակ...
Ռուսաստանը թշնամանք է դրսևորում Հայաստանի նկատմամբ. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Ռուսաստանը թշնամանք է դրսևորում Հայաստանի նկատմամբ, այս մասին Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց...
Կանգնած եմ հայ ժողովրդի կողքին. ԱՄՆ կոնգրեսական Շերմանը հանդիպել է Ադրբեջանի ագրեսիայից տուժած հայ կանանց
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը հանդիպել է Ադրբեջանի արգեսիայից տուժած հայ կանանց: Այս մասին Շե...