Սերժ Սարգսյանի գործը քննող դատավոր Միսակյանի լիազորությունները կդադարեցվե՞ն. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի արդարացման գինը դատավոր Վահե Միսակյանի վրա թանկ կնստի: Բանն այն է, որ դատական համակարգում շատ են տարածված խոսակցությունները, որ Միսակյանի լիազորությունները կդադարեցվեն, ու ԲԴԽ-ում էլ ներքին քննարկման ժամանակ կարծիքներ են հնչել, որ նրան պետք է հեռացնեն համակարգից: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Ինչպես հայտնի է՝ այս տարվա մեջ երկրորդ անգամ է դատավոր Միսակյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվում։ Առաջին անգամ այս տարվա ապրիլի 24-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել այն. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին հայտարարվեց խիստ նկատողություն:
Ըստ դատախազության հաղորդման՝ Վազգեն Մանուկյանի գործով, իբրեւ թե, դատավարական ժամկետների խախտում կար:
Դատելով իրավիճակից՝ երկրորդ վարույթը ճակատագրական ավարտ կունենա դատավորի համար»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը. Մելանի Ժոլի
Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հանդես է եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայաթափու...