ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի, ի՞նչ մտավախություններ պիտի ունենա հանրությունը: Հարցին պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը.
«Իհարկե, մենք էլ ենք անհանգստացած այն մեծ ծավալի սպառազինության ձեռքբերման հարցերով, որոնք Ադրբեջանն իրականացնում է` ընդ որում, տարբեր երկրներից: Եվ եթե ժամանակին Հայաստանի նախկին իշխանությունները անհանգստացած լինեին, 44-օրյա պատերազմի ընթացքում մեր պահեստները կլինեին լիքը, մեր զորակոչային ռեսուրսը կլիներ ավելի պատրաստված, և բավականին խնդիրների մենք պատրաստված կլինեինք, և ոչ թե կկանգնեինք բանկա բութուլկեքի հետևում»,-ասել Է Քոչարյանը և հավելել.
«Այո, մենք անհանգստացած ենք, դրա համար էլ անում ենք այնպիսի ծրագրեր, որպեսզի կարողանանք կանխել նման ցանկացած ցանկություն: Բայց անհանգստության մասին պետք չի շատ խոսել, պետք է գործել, աշխատել»:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով:«Հայաստանն ու Ա...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...
Ադրբեջանը նոտա է ուղարկել Ռուսաստանին
Ադրբեջանը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Չեչնիայում ձերբակալված և ենթադրաբար Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի ուղար...