Ադրբեջանը նոտա է ուղարկել Ռուսաստանին
Ադրբեջանը դիմել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Չեչնիայում ձերբակալված և ենթադրաբար Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի ուղարկված ադրբեջանցիների հարցով: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ին նոտա է ուղարկվել Չեչնիայում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներ Նիհադ Ռզաևի, Էլխան Շիրինովի և Վուգար Մագերամովի վերաբերյալ, որոնք ձերբակալվել են միգրացիոն պատճառներով: Ադրբեջանի այս քաղաքացիները մայիսին մեկնել էին Չեչնիա արտագնա աշխատանքի և ձերբակալվել էին միգրացիոն խնդիրների պատճառով: Հաղորդվում է, որ նրանց ստիպել են ստորագրել փաստաթղթերը և ուղարկել պատերազմական գոտի:
Ռուսական կողմից այս առնչությամբ մեկնաբանություն դեռևս չկա:
Նմանատիպ հոդվածներ
ՔՊ-ից մեկնաբանում են` ինչու է Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրում
Հայաստանի Հանրապետությունը շատ երկար տարիներ տարբեր երկրների կողմից դիտարկվել է որպես ֆորպոստ այլ պետությունների շահերը...
ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադրբեջանն ագրեսիա կնախաձեռնի. Քոչարյանը պատասխանում է
Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները: Լրագրողը հարց ուղղեց` ՀՀ-ն անհանգստացած չէ՞, որ Ադ...
Հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով:«Հայաստանն ու Ա...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահ...