11830 արական սեռի անչափահաս հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից. FIP
«Փաստերի ստուգման հարթակը» գրում է, որ Հայաստանում 2018-2024 թվականներին արական սեռի 11,830 ներկայացուցիչ հրաժարվել են իրենց քաղաքացիությունից:
Հարթակը հարցմամբ դիմել էր ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որին ի պատասխան հայտնել են, որ 2018-2024 թվականների ընթացքում ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է մինչև 18 տարեկան արական սեռի 11,830 անձ։
2018 թ․-ին դադարեցվել է 1899 ՀՀ քաղաքացու քաղաքացիություն։
ՀՀ քաղաքացիությունից հրաժարված արական սեռի անձանց ամենամեծ թիվը կազմել է 2019 թվականին՝ 2264 անձ։
2020 թ․-ին Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվել է 1543 անձ, 2021 թ․-ին՝ 2056, 2022 թ․-ին` 1953, իսկ 2023 թ․-ին 1625 արական սեռի անչափահասների ՀՀ քաղաքացիությունն է դադարեցվել։
2024 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ 490 մինչև 18 տարին լրացած արական սեռի անձ է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից։
Այսպիսով, 2024-ի ութ ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի քանակը, ի տարբերություն նախորդ տարիների, զգալի նվազում է։

Նմանատիպ հոդվածներ
Ռումինիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է մի քանի երկրներում
Ռումինիայում գրանցվել է այս տարվա ընթացքում երկրում ամենաուժեղ երկրաշարժը:Այս մասին հայտնել է Ռումինիայի Երկրի ֆիզիկայի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Վիկտոր Օրբանը մարզվում է Առնոլդ Շվարցնեգերի հետ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մարզասրահից լուսանկար է հրապարակել, որտեղ ճանաչված դերասան և Կալիֆորնիայի նախկին նահա...
Հոսանքազրկում նշված հասցեներում. ՀԷՑ-ը տեղեկացնում է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատա...
Ծնողների պնդմամբ` դպրոցում երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզերից մեկի տարածքային բաժնում 32-ամյա տղամարդը դիմում է ներկայացրել, որ...