ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ախմատի» հրամանատարը հրաժարվել է գերությունից ազատել Կուրսկում գերի ընկած չեչեններին
«Ախմատի» հրամանատարը հրաժարվել է գերությունից ազատել Կուրսկում գերի ընկած չեչեններին և նրանց խորհուրդ է տվել այնպես անել, որ մահանան:
Չեչնիայի «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովի հայտարարությունները, որը նաև ՌԴ զինված ուժերի գլխավոր ռազմաքաղաքական գերատեսչության պետի տեղակալն է, այսօր մեծ արձագանք են գտել ռուսական լրատվամիջոցներում։
Հիշեցնենք, որ Ալաուդինովը և նրա ենթակաները տեղակայված են Կուրսկի շրջանում, որտեղ օգոստոսի 6-ին ներխուժել է Ուկրաինայի Զինված ուժերը՝ գերեվարելով զգալի թվով գերիների (այդ թվում՝ Չեչնիայից, ինչպես հայտնում են լրատվամիջոցները)։ Փոխանակման մի քանի փուլերի արդյունքում Կուրսկի մարզում գերեվարված զինվորականները (հիմնականում ժամկետային զինծառայողները) վերադարձվում են Ռուսաստան։
Չեչնիայի հրամանատարը, սակայն, ասել է, որ չի պատրաստվում փոխանակել ուկրաինացի զինվորականներին ինքնակամ հանձնված չեչենների հետ։ Ալաուդինովը տեսագրել է տեսանյութ և հայտնել, որ գերի ընկածների հարազատները դիմում են իրեն՝ խնդրելով օգնել ազատ արձակել։
«Անհիշելի ժամանակներից չեչենները հանձնվելը համարում էին մեծագույն խայտառակություն»,- այս խնդրանքներին այսպես է արձագանքել Ախմատի հրամանատարը։ «Ես կարծում եմ, որ դուք ընդհանրապես արժանի չեք ապրելու: Զարմանում եմ, թե ինչպես եք ապրելու այն բանից հետո, երբ ձեռքերը բարձրացրել և փոքրիկ աղջիկների պես հանձնվել եք, ինչպես եք ապրելու ընդհանրապես»,- հավելել է Ալաուդինովը։