ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ պատգամավորն ԱԺ-ում միացրեց Քոչարյանի հարցազրույցից հատված
Արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ ամբիոնում քննարկում ենք Դաշնակցության կողմից շրջանառված շրջաբերական 004-ը, որում առկա են Հայաստանի Հանրապետության անկախությունը զիջելու մասին որոշակի դրույթներ, մասնավորապես, Հայաստանը Միութենական պետություն կամ Ռուսաստանի կազմ տեղավորելու մասին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմության ներկայացուցիչներին:
Ալեքսանյանի խոսքով՝ իրենք երբ սկսում են այդ մասին խոսել, դաշնակցական գործիչները պարբերաբար ինչ-որ արտահայտություններ են անում՝ դրանք որակելով որպես «մուտիտ» կամ այլ բառամթերք են օգտագործում՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցերի:
«Պարբերաբար պնդումներ են անում, թե Դաշնակցությունը կանգնած է ՀՀ-ի անկախության ակունքներում, և Դաշնակցությունը պայքարում է ՀՀ անկախության համար»,- ասաց պատգամավորը՝ մեջբերելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված, որտեղ լրագրողի հարցին ի պատասխան՝ արդյոք նա կո՞ղմ է ՀՀ-ի՝ Միութենական պետության կազմի մեջ մտնելուն, Քոչարյանն ասել է, որ «տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու միգուցե կարիք ունենք»:
«Այսպես՝ մեծ միավորում տեղավորվողների ու տեղավորողների այս կույտը փորձում է իրեն անվանել Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում կանգնած քաղաքական թիմ և ՀՀ ինքնիշխանությունը չզիջող թիմ: Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության, անկախության հետ, մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է, ինչը վերջին շրջանում այդքան էլ լավ չի ստացվում»,- հայտարարեց Ալեքսանյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեց կինը սպառնում և անպատվում է նախարարին
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած կինը սպառնաց նրան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց...