Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-12-ին, 14-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-ին կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում ևս սեպտեմբերի 11-12-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 11–ի ցերեկը կլինի +30...+32 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 24-26 աստիճան տաքություն։

Նմանատիպ հոդվածներ
Զգուշացում և հորդոր՝ ՆԳՆ-ից
Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող...
Մանրամասներ պայթյունից տուժածների վիճակի մասին
Հրազդան ՋԷԿ-ի տարածքում չգործող ձուլարանում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Auroranews-ի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ-ն՝ կադրեր է հրապարակել «ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունից
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած՝ ողբերգական հետևանքով պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվ...
18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր, վավերա...