Երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսվում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա-Աթենքի փողոց -Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից:
Մասնավորապես, Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ:
Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև լուսացույցների տեղափոխում:
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացում և հորդոր՝ ՆԳՆ-ից
Սեպտեմբերի 10-ից 11-ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող...
Մանրամասներ պայթյունից տուժածների վիճակի մասին
Հրազդան ՋԷԿ-ի տարածքում չգործող ձուլարանում պայթյունից տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին Auroranews-ի հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔԿ-ն՝ կադրեր է հրապարակել «ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունից
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած՝ ողբերգական հետևանքով պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվ...
18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր, վավերա...