Վրաստանի նախագահը ցանկանում է երկրորդ ժամկետի համար առաջադրվել
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվել՝ Վրաստանը եվրոպական ճանապարհ վերադարձնելու համար։ Նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերին:
Նախագահի խոսքով՝ ընտրություններում հաղթելու է արևմտամետ ընդդիմությունը։
Նա նաև հայտարարել է, որ ընդդիմությունը միասնական չի լինի՝ հաշվի առնելով ոչ վաղ անցյալը, սակայն նրանք կարող են բավականաչափ միավորվել եվրոպական գաղափարի շուրջ, որպեսզի ստանան ձայների 50 կամ 60 տոկոսը։
Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները երկրի եվրոպական ապագայի վերաբերյալ հանրաքվե կլինեն:
Զուրաբիշվիլին գործող իշխանություններին մեղադրել է քաղաքական ուղղությունը եվրաինտեգրումից Ռուսաստանի հետ մերձեցման փոխելու մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
14 անօդաչու թռչող սարք է խոցվել. կա զոհ և վիրավորներ. ինչ իրավիճակ է Մոսկվայում
Գիշերը ՀՕՊ-ը 14 անօդաչու թռչող սարք է խոցել Պոդոլսկ, Ռամենսկոե, Լյուբերցի, Դոմոդեդովո և Կոլոմնա քաղաքային թաղամասերում,...
Այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան...